Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 24 հուլիսի, 2024 թ.

Իրադարձություններ

Արարատում 1 տարեկան երեխան ընկել է 2-րդ հարկի պատուհանից

12:30, երեքշաբթի, 09 հուլիսի, 2024 թ.
Արարատում 1 տարեկան երեխան ընկել է 2-րդ հարկի պատուհանից

Այսօր՝ հուլիսի 9-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 09:20-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ տեղեկություններ են ստացվել, որ Արարատյան զանգվածի շենքերից մեկի բնակարանի 2-րդ հարկի պատուհանից երեխան անզգուշաբար վայր է ընկել: Ինչպես հայտնում է Գ. Շամշյանը, մինչ ոստիկանները կժամանեին դեպքի վայր, «Արարատ» ԲԿ-ից ոստիկանության Արարատի բաժին ահազանգ է ստացվել, որ «պոլիտրավմա, գանգուղեղային փակ վնասվածք, գլխուղեղի ցնցում» ախտորոշմամբ քաղաքացիների ուղեկցությամբ իրենց մոտ է տեղափոխվել երեխա, ով գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում: Վիրավորն Արարատի մարզի բնակիչ 1-ամյա Դավիթ Մ-ն է, ով ժամը 08:10-ի սահմաններում բարձրացել է իրենց տան ննջասենյակի պատուհանագոգին, հենվել պատուհանի վրա տեղադրված ցանցին, որն էլ բացվել է ու երեխան 2-րդ հարկի պատուհանից վայր է ընկել: Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

9129 | 0
Facebook