Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Աշխարհի խոշորագույն ժողովրդավարության առաջնորդը Մոսկվայում գրկախառնվում է հանցագործի հետ»․ Զելենսկի

12:36, երեքշաբթի, 09 հուլիսի, 2024 թ.
«Աշխարհի խոշորագույն ժողովրդավարության առաջնորդը Մոսկվայում գրկախառնվում է հանցագործի հետ»․ Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին քննադատել է Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիին՝ Ուկրաինայի զանգվածային գնդակոծման օրը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ջերմ հանդիպման համար։

«Մեծ հիասթափություն և ջախջախիչ հարված է խաղաղ ջանքերին՝ տեսնել, թե ինչպես է աշխարհի խոշորագույն ժողովրդավարության առաջնորդը Մոսկվայում գրկախառնվում ամենաարյունալի հանցագործի հետ»,- գրել է Զելենսկին՝ X-ում։

Ըստ վերջին տվյալների՝ Ռուսաստանի զանգվածային հարվածի հետևանքով 37 մարդ է զոհվել։

8621 | 0
Facebook