Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 24 հուլիսի, 2024 թ.

Համացանց

««Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի 167 վարորդ ազատվել է աշխատանքից»․ Հայկ Կոստանյան

11:24, երեքշաբթի, 09 հուլիսի, 2024 թ.
««Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի 167 վարորդ ազատվել է աշխատանքից»․ Հայկ Կոստանյան

Երևանի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանի ֆեյսբուքյան գրառումը․ ««Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ում 2024 թվականի հունվարի 1-ից մինչև հունիսի 30-ն ընկած ժամանակահատվածում 167 վարորդ ազատվել է աշխատանքից։
     Ազատման պատճառներից են քաղաքացիների հանդեպ ոչ պատշաճ վերաբերմունքը, երթևեկության ընթացքում թույլ տված պարբերական խախտումները, ինչպես նաև ծառայողական այլ խնդիրներ»։
     Հիշեցնենք՝ օրերս քաղաքապետարանում գործակարգավարական հերթական խորհրդակցության ժամանակ Տիգրան Ավինյանն անդրադարձել էր այս խնդրին՝ վարորդների վարքագծի վերաբերյալ ահազանգերի քանակը համարելով մտահոգիչ։
     Մայիսի 25-ից հուլիսի 3-ն ընկած ժամանակահատվածում Երևանի քաղաքապետարանը ստացել է հանրային տրանսպորտի ոլորտին վերաբերող 148 ահազանգ, որից 117-ը՝ վարորդների վատ վարքագծի վերաբերյալ։

Աղբյուրը` Հայկ Կոստանյան
2247 | 1
Facebook