Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 22 հուլիսի, 2024 թ.

Միջազգային

«ԵՄ-ին Վրաստանի անդամակցության գործընթացը կասեցվել է»․ Վրաստանում ԵՄ դեսպան

11:06, երեքշաբթի, 09 հուլիսի, 2024 թ.
«ԵՄ-ին Վրաստանի անդամակցության գործընթացը կասեցվել է»․ Վրաստանում ԵՄ դեսպան

Եվրոմիությանը Վրաստանի անդամակցության գործընթացը դադարեցվել է։ Այս մասին հայտարարել է Վրաստանում ԵՄ դեսպան Պավել Գերչինսկին։

«Վրաստանի ներկայիս կառավարության մտադրությունները պարզ չեն Եվրոմիության առաջնորդների համար։ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքը հետքայլ է, իսկ հակաարևմտյան, հակաեվրոպական հռետորաբանությունը բոլորովին անհամատեղելի՝ ԵՄ-ին անդամակցելու նպատակի հետ»,- ասել է դեսպանը։

Բացի այդ, նա հավելել է, որ ԵՄ-ն սառեցրել է 30 մլն եվրոն, որը պետք է հատկացվեր Վրաստանի ՊՆ-ին։

1903 | 0
Facebook