Խնդրում ենք սպասել...

Հարցազրույցներ

«Ընդդիմության խնդիրն է՝ քաղաքական փնթիների վարկերը փակի, տուն ճանապարհի»․ Սուրեն Սուրենյանց

11:36, երեքշաբթի, 09 հուլիսի, 2024 թ.
«Ընդդիմության խնդիրն է՝ քաղաքական փնթիների վարկերը փակի, տուն ճանապարհի»․ Սուրեն Սուրենյանց

Արդյո՞ք ընդդիմադիր ուժերը հոգեբանորեն պատրաստվում են 2026 թվականի ընտրություններին, այս հարցին 24TV-ի եթերում պատասխանել է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը․ «Քանի մոտենում ենք 2026 թվականին, այնքան արտահերթ ընտրությունների հնարավորությունն օբյեկտիվորեն փոքրանում է։ Բայց դրանից պետք չէ հիասթափվել։ Պետք է պատրաստ լինեկ Նիկոլ Փաշինյանին ցանկացած օր հեռացնելուն՝ աչքի տակ ունենալով հերթական ընտրությունները։
     Ձեր եթերում օրերս մի շատ կարևոր բացահայտում է տեղի ունեցել։ Հովիկ Աղազարյանը շատ հանրամատչելի ձևով բացահայտել է իշխանության փիլիսոփայությունը։ Դա նույն Նիկոլ Փաշինյանի ապրելու գաղափարախոսության ավելի հանրամատչելի բացվածքն է։ Նա ասել է՝ այնքան պետք է իշխանության մնան, մինչև վարկերը փակեն, դա նշանակում է, որ եթե Ալիևը ջրի իրենց վարկերը, պետության բանալին կտան Ալիևին։ Սա իրականում խոսում է շատ թույլ հիմքեր ունեցող իշխանության մասին։ Մինչև հիմա մեզ թվում էր, թե իրենց պահողը Նիկոլ Փաշինյանի անձն է, բանից պարզվում է՝ շատ ավելի սպառողական է իրենց մոտիվացիան։ Գաղափարական հստակ այլընտրանքը չի կարող այս իշխանությանը չհաղթել, սրանք բարոյական, ազգային, հոգեբանական բոլոր տաբուները վերացրել են, մնացել է մի հատ վարկի խնդիր։ Ընդդիմության խնդիրն է՝ էս քաղաքական փնթիների վարկի գարանտիան ինքը տա, օրինակ ասի՝ մենք ձեր վարկը կփակենք, գնացեք տուն»,-ասել է քաղաքագետը։
     Զրույցի մանրամասները՝ տեսանյութում:

«Ընդդիմության խնդիրն է՝ քաղաքական փնթիների վարկերը փակի, տուն ճանապարհի»․ Սուրեն Սուրենյանց
1374 | 1
Facebook