Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Սա սարսափելի հիշեցում է Ռուսաստանի դաժանության մասին»․ Բայդեն

09:48, երեքշաբթի, 09 հուլիսի, 2024 թ.
«Սա սարսափելի հիշեցում է Ռուսաստանի դաժանության մասին»․ Բայդեն

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարություն է տարածել Ռուսաստանի կողմից Ուկրաինայի հրթիռակոծության վերաբերյալ։ Հայտարարությունը տեղադրվել է Սպիտակ տան կայքում, հաղորդում է Украинская правда-ն։

«Ռուսական հրթիռային հարվածները վնաս են հասցրել Կիևի խոշորագույն մանկական հիվանդանոցին, տասնյակ ուկրաինացիներ են սպանվել։ Սա սարսափելի հիշեցում է Ռուսաստանի դաժանության մասին։ Չափազանց կարևոր է, որ մենք չանտեսենք ռուսական ագրեսիան։ Այս շաբաթ ես Վաշինգթոնում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում ողջունելու եմ նախագահ Զելենսկուն, որպեսզի հայտարարեմ Ուկրաինային մեր անսասան աջակցության մասին»,- ասել է Բայդենը։

Նա նաև նշել է, որ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում կհայտարարեն Ուկրաինայի հակաօդային պաշտպանության ուժեղացման նոր միջոցառումների մասին, որպեսզի օգնեն ռուսական հարվածներից պաշտպանելու քաղաքներն ու քաղաքացիական բնակչությանը։

2750 | 0
Facebook