Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Սա՝ Հայաստանը մաս-մաս խլելու գործընթաց է». Տիգրան Աբրահամյան

10:06, երեքշաբթի, 09 հուլիսի, 2024 թ.
«Սա՝ Հայաստանը մաս-մաս խլելու գործընթաց է». Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանային ճշգրտումների թեման կա՛մ կանգնած է, կա՛մ կրկին կուլիսային քննարկումների փուլում է:
     ՀՀ կառավարիչը Բաղանիս, Ոսկեպար, Կիրանց հատվածներում Ադրբեջանին տարածքներ հանձնելուց հետո որևէ բացատրություն չի տալիս, թե ինչու մինչև այժմ Ադրբեջանի հետ համաձայնեցված չէ սահմանային ճշգրտումների կանոնակարգը և որ շատ կարևոր է` առանց ամբողջական համաձայնեցումների, ինչու է Ադրբեջանին տարածքներ զիջել:
     Իհարկե, շատ դժվար է տեղի ունեցողը դելիմիտացիա անվանելը, որովհետև այն, ինչ ենթադրում է այդ պրոցեսը, միայն խիստ վերապահումներով կարելի է դելիմիտացիա կոչելը:
     Սա Հայաստանը մաս-մաս խլելու գործընթաց է, որը քպ առաջնորդը փորձում է փաթեթավորել փուչիկ-բանտիկ-փշալար օպերացիայի ներքո»:

1257 | 0
Facebook