Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Սրբազանը սրբազանին չի դիմավորել. «Հրապարակ»

09:06, երեքշաբթի, 09 հուլիսի, 2024 թ.
Սրբազանը սրբազանին չի դիմավորել. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է. ««Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը՝ Բագրատ սրբազանի առաջնորդությամբ, Արագածոտնի մարզում բավականին կառուցողական հանդիպում է ունեցել բյուրականցիների հետ։ Աշխատանքի բաժանում է արվել, պատասխանատուներ են նշանակվել, որոնք կկազմակերպեն՝ ինչ անել և ինչպես մարզի բնակիչներին առաջիկա գործողություններին պատրաստել։ Սրբազանն Արագածոտնում այցելել է Օշական և Բյուրական: Թե ինչու Ապարան և Աշտարակ չեն գնացել, նրա կողմնակիցներից մեկը վստահեցրեց, որ առանձին այցեր էլ են նախատեսվում, հատկապես՝ Ապարան։
     Ուշագրավ է, որ Արագածոտնի հոգևոր թեմի առաջնորդը, ով Գարեգին Բ կաթողիկոսի քրոջ որդին է՝ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը, ընդառաջ չի գնացել սրբազանին: Իհարկե, թեմի առաջնորդի նստավայրն Աշտարակում է, սակայն ցանկության դեպքում նա կարող էր, ի նշան աջակցության, հանդիպում ունենալ սրբազանի հետ, հատկապես որ նա այն հոգևորականներից է, որ շարժման մեկնարկից հետո` ի զորակցություն Բագրատ սրբազանի, այցելել էր Տավուշ, երբ սրբազանը դեռ այնտեղ նստացույց էր անում։ Շարժման ակտիվը սպասել է նրա այցին և այդ հանդիպմանը, սակայն այն այդպես էլ չի կայացել, ինչը թերևս բացատրվում է նրանով, որ Հայ առաքելական եկեղեցին և կաթողիկոսն անձամբ հետ են քաշվել պայքարից»:

Մանրամասները՝ թերթի համարում:

2756 | 0
Facebook