Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Իշխանության ներկայացուցիչներն արմատավորվում են խնամի-ծանոթ-բարեկամ թեզի շրջանակում. հերթը Լենա Նանուշյանինն է․ «Ժողովուրդ»

09:00, երեքշաբթի, 09 հուլիսի, 2024 թ.
Իշխանության ներկայացուցիչներն արմատավորվում են խնամի-ծանոթ-բարեկամ թեզի շրջանակում. հերթը Լենա Նանուշյանինն է․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Իշխանության ներկայացուցիչները, որոնք մերժում էին խնամի-ծանոթ-բարեկամ թեզը, տարեցտարի ավելի են արմատավորվում դրա մեջ՝ առավել սոսկալի դրսևորումներով։
     Այս անգամ շարքը համալրում է ՀՀ առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանը: Տեղեկություններ են հասել, որ Լենա Նանուշյանը, օգտվելով իրեն ընձեռված հնարավորություններից, որդու առողջական վիճակի վերաբերյալ այնպիսի փաստաթղթեր է հավաքել, որոնցով կարողացել է նրան ազատել զինծառայությունից:
     Փորձել էինք առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Մարիամ Ծատրյանից ճշտել ունեցած տեղեկությունները. ստացել ենք հետևյալ պատասխանը. «Ես վստահ եմ՝ գիտեք «բժշկական գաղտնիքի մասին» սահմանումը, օրենքի կետը։ Ես իրավահարգ եմ։ Այս հարցը նախարարի կամ նախարարության գործառութային հարց չէ, չեմ կարող մեկնաբանել. ունի առողջական խնդիր կամ չունի՝ համարվում է բժշկական գաղտնիք»»։

Մանրամասները՝ թերթի համարում:

1645 | 0
Facebook