Խնդրում ենք սպասել...

Համացանց

Արցախցի երեխաները հանդես կգան «Ես շուռ եմ տալիս աշխարհը» ներկայացմամբ

00:30, երեքշաբթի, 09 հուլիսի, 2024 թ.
Արցախցի երեխաները հանդես կգան «Ես շուռ եմ տալիս աշխարհը» ներկայացմամբ

Dizak Art-ի արցախցի երեխաները վաղը ներկայացում ունեն՝ «Ես շուռ եմ տալիս աշխարհը»՝ Հայաստանի երգի պետական թատրոնում: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը:

«Հորդորում եմ գնել տոմսեր՝ որակյալ արվեստին հաղորդակից լինելու միջոցով աջակցելով կենտրոնի աշխատանքներին:

Բեմադրության հիմքում Լեռ Կամսարի «Վերջնական Հայաստանը» և «Քարտեզի առջև» պատմվածքներն են։ Արցախցի փոքրիկներն օգտագործում են տարբեր գեղարվեստական միջոցներ՝ պատմելու իրենց տներից հեռանալու, վախին ու անորոշությանը դիմակայելու, հայրենիքի համար պայքարի ու Արցախ վերադառնալու նվիրական երազանքների մասին»,- նշել է նա։

913 | 0
Facebook