Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Քևին Սփեյսին այցելել է ԵԹԿՊԻ

01:06, երեքշաբթի, 09 հուլիսի, 2024 թ.
Քևին Սփեյսին այցելել է ԵԹԿՊԻ

Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտը տեղեկացնում է. «Հանրաճանաչ դերասան Քևին Սփեյսին վարպետության դաս է անցկացրել մեր բուհի մի խումբ ուսանողների համար։ Նա Երևանի «Ոսկե ծիրան» 21-րդ միջազգային կինոփառատոնի պատվավոր հյուրն է։ Սփեյսին բացառիկ վարպետությամբ կինոյում ստեղծել է կերպարներ, որոնք տպավորել են բազմահազար կինոդիտողներին։ Վարպետության դասի ընթացքում ուսանողների համար Սփեյսին նորովի է բացահայտել կինոարտադրության գաղտնիքները՝ անդրադառնալով քասթինգներին, դերասանի վարպետության կարևորագույն դրսևորումներին, իրական կյանքի և էկրանային իրականության տարբերություններին և ոչ միայն։ Նա պատասխանել է ուսանողների հարցերին՝ միաժամանակ հղելով մասնագիտական կարևոր խորհուրդներ։ Քևին Սփեյսին ոչ միայն կրկնակի օսկարակիր է, այլև լավագույն թատերական դերակատարման համար արժանացել է Լոուրենս Օլիվյեի մրցանակին, ինչպես նաև «Ոսկե գլոբուս» է ստացել՝ որպես «Հեռուստասերիալում լավագույն դերասան»:

1944 | 0
Facebook