ՍԱՏՄ-ն մանրամասներ է հայտնել Սյունիքում տեղի ունեցած ողբերգության առնչությամբ
Ողբերգական թունավորման դեպքից հետո որեւէ տնտեսվարողի գործունեություն չի սահմանափակվել. Առայժմ նմուշներ են վերցրել՝ թունավորման պատճառները պարզելու համար։ Ոստիկանության ու Առողջապահության նախարարության աշխատանկիցները փորձաքննության համար սննդամթերքի նմուշներ վերցրել են թունավորված քաղաքացիների տանից, իսկ Սննդի անվտանգության տեսչական մարմնի աշխատակիցները՝ երկու տնտեսվարողների մոտ վաճառվող ապրանքներից։ Նրա փոխանցմամբ՝ տեսչական մարմնի իրավասության ներքո իրավաբանական անձիք են՝ խանութները, վաճառքի կետերը, եւ իրենց աշխատակիցները նմուշառման համար Սյունիքի երկու տնտեսվարողներից, որտեղից ընտանիքը գնումներ է կատարել, նմուշառումներ են արվել՝ հետազոտության համար։ «Մինչև չլինեն համալիր լաբորատոր ստուգումների արդյունքները, չենք կարող հստակ ասել, թե թունավորումը կոնկրետ ի՞նչ սննդամթերքի հետեւանքով է տեղի ունեցել»,- ասաց Ա. Հարությունյանը՝ նշելով, որ այս պահին որեւէ սննդամթերքի իրացման նկատմամբ արգելք չի սահմանվել, ժամանակավորապես կասեցնելու որոշում չի կայացվել, քանի որ դեպքը մեկ ընտանիքի հետ է տեղի ունեցել, իսկ այդ խանութներից ու դրանցում վաճառվող սննդամթերքից օգտվում են, բազմաթիվ այլ քաղաքացիներ, եւ ահազանգեր չեն եղել։ «Ծանր դեպք է, իհարկե, 4 ամյա երեխա է մահացել, բայց մասնագետները չեն բացառում, որ տվյալ տան սննդամթերքի պահման պայմանները պատճառ դարձած լինեն, կամ ընտանիքը սեփական արտադրության պահածո օգտագործած լինի», - ասաց Անուշ Հարությունյանը։ |