Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Ցավոք սրտի, մեր բանավեճը գոյաբանական հարցերի շուրջ է». Թադևոս Ավետիսյան

21:24, երկուշաբթի, 08 հուլիսի, 2024 թ.
«Ցավոք սրտի, մեր բանավեճը գոյաբանական հարցերի շուրջ է». Թադևոս Ավետիսյան

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը Սուրբ Աննա եկեղեցու բակում իր ելույթում նշեց. «Սրանք ասում էին, որ եկել ենք երջանկություն բերելու, եկել ենք, որ հայ մարդն աշխատի ու արժանապատիվ ապրի, սակայն իրականում բերեցին սուգ ու ավեր, պատերազմ, դժբախտություն, մարդկային կորուստներ ու զիջումներ։ 2020 թվականի չարաբաստիկ օրվանից հետո մեր երկրում, մեր ընտանիքներում, մեր հանրության մեջ խոսակցությունն այլևս լավ ապրելու մասին չէ, այլևս մեր կյանքի որակը բարելավելու մասին չէ։ Ցավոք սրտի մեր բանավեճը գոյաբանական հարցերի շուրջ է, մեր բանավեճը մեր տունը մեր ձեռքից չխլելու, մեր հայրենիքը կտոր-կտոր անելը բացառելու մասին է»։
    
    
    

973 | 0
Facebook