Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 24 հուլիսի, 2024 թ.

Իրադարձություններ

«Քանի մենք կանխատեսելի երկիր չենք, որևէ մեկը մեզ հետ չի պայմանավորվելու, պայմանավորվելու են մեր հաշվին». Հրանտ Մելիք-Շահնազարյան

21:18, երկուշաբթի, 08 հուլիսի, 2024 թ.
«Քանի մենք կանխատեսելի երկիր չենք, որևէ մեկը մեզ հետ չի պայմանավորվելու, պայմանավորվելու են մեր հաշվին». Հրանտ Մելիք-Շահնազարյան

Սուրբ Աննա եկեղեցու բակում իր ելույթում քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը փաստեց` Հայաստանը մոտ 30 տարի Հարավային Կովկասում ունեցել է կայունություն, խաղաղություն և կանխատեսելիություն բերելու մենաշնորհը։ Դրանք գործիքներ էին, որոնք անհրաժեշտ էին բոլորին, թե՛ Ռուսաստանին, թե՛ Արևմուտքին, թե՛ Իրանին։

«Այսինքն` բոլոր գլխավոր աշխարհաքաղաքական կենտրոններին պետք էր կայունություն և խաղաղություն ու տարածաշրջանում դրանք ապահովում էր Հայաստանը` Ադրբեջանին զսպելու իր կարողությամբ։

Քանի մենք կանխատեսելի երկիր չենք, որևէ մեկը մեզ հետ չի պայմանավորվելու, միշտ պայմանավորվելու են մեր հաշվին։ Պայմանավորվելու են ավելի կանխատեսելիների հետ, ինչպես հիմա անում են Ալիևի օրինակով, Ալիևի, որին նախորդ իշխանությունների ժամանակ աշխարհում ոչ ոք լուրջ չէր ընկալում ու նա չկար քաղաքականության մեջ։

Հայաստանը պետք է նորից դառնա Հարավային կովկասում քաղաքական խնդիրներ լուծող, օրակարգեր սպասարկող, անվտանգություն ապահովող և ինքնաբավ երկիր»։

«Քանի մենք կանխատեսելի երկիր չենք, որևէ մեկը մեզ հետ չի պայմանավորվելու, պայմանավորվելու են մեր հաշվին». Հրանտ Մելիք-Շահնազարյան
927 | 0
Facebook