Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 22 հուլիսի, 2024 թ.

Իրադարձություններ

Գրիգոր Լուսավորչի փողոցում ավտոմեքենա է պայթել

19:24, երկուշաբթի, 08 հուլիսի, 2024 թ.
Գրիգոր Լուսավորչի փողոցում ավտոմեքենա է պայթել

Հուլիսի 8-ին, ժամը 13:20-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գրիգոր Լուսավորչի փողոցում ավտոմեքենա է պայթել, ծուխ է նկատվում: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ ընթացքի մեջ գտնվող «Nissan» մակնիշի ավտոմեքենայում (վարորդ՝ Ա. Մ., ծնված 1992 թ.) գազի բալոնից տեղի է ունեցել արտահոսք, որն ուղեկցվել է պայթյունով և հրդեհի բռնկմամբ: Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդն ու ուղևորը (Ա. Մ., ծնված 1966 թ.) հոսպիտալացվել են բժշկական կենտրոն։

Հրդեհը մարվել է տեղի ուժերով։

2363 | 0
Facebook