Խնդրում ենք սպասել...

Համացանց

Գագիկ Խաչատրյանի ընտանիքին պատկանող` Լոս Անջելեսում գտնվող առանձնատունը կբռնագրավվի ու կվաճառվի

19:06, երկուշաբթի, 08 հուլիսի, 2024 թ.
Գագիկ Խաչատրյանի ընտանիքին պատկանող` Լոս Անջելեսում գտնվող առանձնատունը կբռնագրավվի ու կվաճառվի

Հայաստանում հարուցված քրեական գործի շրջանակներում Գլխավոր դատախազության և ԱՄՆ իրավասու մարմինների միջև արդյունավետ համագործակցության արդյունքում՝ ԱՄՆ իրավասու դատարանի որոշմամբ հանցավոր ծագում ունեցող գույք դիտարկվող՝ ՀՀ ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի ընտանիքին պատկանող ԱՄՆ Լոս Անջելեսում գտնվող առանձնատունը կբռնագրավվի և ամենաբարձր շուկայական արժեքով կվաճառվի:
     Առանձնատան իրացման արդյունքում ստացված դրամական միջոցների գերակշիռ մասը Հայաստանի Հանրապետությանը վերադարձնելու հարցի շուրջ Գլխավոր դատախազության և ԱՄՆ իրավասու մարմնի միջև բանակցություններ են ընթանում:

2928 | 0
Facebook