Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ռուսաստանի հարվածների հետևանքով զոհերի թիվն անցնում է 35-ից

18:48, երկուշաբթի, 08 հուլիսի, 2024 թ.
Ռուսաստանի հարվածների հետևանքով զոհերի թիվն անցնում է 35-ից

Երկուշաբթի օրը՝ հուլիսի 8-ին, ռուս զինվորականները մոտ 40 տարբեր տեսակի հրթիռներ են արձակել Ուկրաինայի ուղղությամբ, հայտարարել է երկրի նախագահ Վլադիմիր Զելենսկին։ Հարձակման են ենթարկվել մասնավորապես Կիևը, Դնեպրը, Կրիվոյ Ռոգը, Պոկրովսկը, Սլավյանսկը և Կրամատորսկը։ Ժամը 15:30-ի դրությամբ հայտնի է դարձել մահվան առնվազն 35 դեպքի մասին։

Կիևում հարձակման է ենթարկվել Օխմադետի մանկական հիվանդանոցը, ասել է քաղաքապետ Վիտալի Կլիչկոն։ Վնասվել են վերակենդանացման բաժանմունքը, վիրահատարանը և ուռուցքաբանական բաժանմունքները, հայտնել է Ուկրաինայի առողջապահության նախարար Վիկտոր Լյաշկոն։ Փլատակների տակ կարող են երեխաներ լինել. Անձնակազմը և հիվանդները տարհանվում են։ Ուկրաինայի Անվտանգության ծառայության տվյալներով՝ Ռուսաստանը հոսպիտալի վրա հարձակվելու համար օգտագործել է Х-101 ռազմավարական թևավոր հրթիռ։

Մեկ այլ հրթիռ հարվածել է Շևչենկոյի թաղամասում գտնվող բնակելի շենքին՝ քանդելով մուտքը։ Բացի այդ, արկերի բեկորներ են ընկել Գոլոսեևսկի, Դառնիցկի, Դեսնյանսկի, Դնեպրովսկի, Սվյատոշինսկի և Սոլոմենսկի շրջաններում։ Վնասվել են գրասենյակային շենքեր (դրանցից մեկը Լուկյանովկայում) և McDonald's ռեստորանը։ Ընդհանուր առմամբ զոհվել է 21, վիրավորվել՝ 65 մարդ։

Էներգետիկ DTEK ընկերությունը հայտնել է, որ Կիևում ավերվել կամ վնասվել են երեք տրանսֆորմատորային ենթակայաններ, ինչպես նաև էլեկտրական ցանցեր։ Տների մեծ մասը մոտ ապագայում սնուցվելու է պահեստային աղբյուրներից:

Անվտանգության ուժերի աղբյուրը ՏԱՍՍ-ին հայտնել է, որ մայրաքաղաքում հարված է հասցվել «Արտեմ» ռազմական գործարանի պահեստին։ Z-channels-ը պնդում է, որ Ռուսաստանը թիրախավորել է նաև վագոնների պահեստը, որը գտնվում է մանկական հիվանդանոցից 700 մետր հեռավորության վրա, և Ժուլյանի օդանավակայանը։

2861 | 0
Facebook