Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Կնշե՞ք գոնե մեկ կիրանցցու, ում հանդիպել եք գյուղում»․ Գոհար Վարդանյան

16:24, երկուշաբթի, 08 հուլիսի, 2024 թ.
«Կնշե՞ք գոնե մեկ կիրանցցու, ում հանդիպել եք գյուղում»․ Գոհար Վարդանյան

Կիրանցի բնակչուհի Գոհար Վարդանյանի ֆեյսբուքյան գրառումը․ ««Մենք մի քանի պատգամավորով որոշեցինք գնալ Կիրանց ու տեղում ծանոթանալ սահմանազատված սահմանին, պաշտպանական ու ամրաշինական աշխատանքներին: Կիրանցի բնակիչները գոհ են, ոչ մի բողոք չունեն, ուրախ են, որ սահմանն արդեն հստակ է». ՔՊ-ական պատգամավոր Նարեկ Զեյնալյան
     Նարեկ Զեյնալյա՛ն, կնշե՞ք գոնե մեկ կիրանցցու անուն, ում հանդիպել եք Կիրանցում: Մեկ լուսանկար կիրանցեցու հետ, 10 վայրկյանանոց վիդեո, որտեղ կիրանցցիներն իրենց գոհունակությունն են հայտնում:

Եթե մտածում եք, որ կիրանցցիները գոհ են, ինչո՞ւ նախապես չեք հայտարարել, որ Կիրանց եք գալիս, որ էս մարդիկ, ես հանդիպեինք ձեզ, մեր շնորհակալությունը հայտնեինք»:

«Կիրանցի բնակիչները գոհ են, ոչ մի բողոք չունեն, ուրախ են, որ սահմանն արդեն հստակ է»․ Զեյնալյան
1589 | 0
Facebook