Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 22 հուլիսի, 2024 թ.

Համացանց

«Օրբանը ստանձնել է «հաղորդակցային» որոշակի դերակատարում Վաշինգթոնի, Մոսկվայի ու Պեկինի միջև». Բադալյան

17:48, երկուշաբթի, 08 հուլիսի, 2024 թ.
«Օրբանը ստանձնել է «հաղորդակցային» որոշակի դերակատարում Վաշինգթոնի, Մոսկվայի ու Պեկինի միջև». Բադալյան

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի ֆեյսբուքյան գրառումը. «Վիկտոր Օրբանի «շրջագայությանը» հետևելիս՝ Կիև, Մոսկվա, Պեկին, պետք է նկատի ունենալ, որ շրջագայության մեկնարկը գործնականում եղել է Վաշինգթոնը: Մասնավորապես, մարտին Օրբանն այցելելով Նահանգներ, այնտեղ հանդիպել է Դոնալդ Տրամպի հետ: Եվ, ի դեպ, մոտ երեք շաբաթ առաջ էլ Օրբանը Բուդապեշտում ընդունել էր Դոնալդ Տրամպ կրտսերին:

Ինչպես առիթ եմ ունեցել նշելու մի քանի անգամ, Օրբանն անկասկած ստանձնել է «հաղորդակցային» որոշակի դերակատարում Վաշինգթոնի, Մոսկվայի ու Պեկինի միջև:

Վաշինգթոնը տվյալ դեպքում ներկայանում է դեռևս նախագահ չդարձած Տրամպի տեսքով: Սա բոլորովին չի նշանակում, որ աներկբա է Տրամպի նախագահությունը: Բայց, անկասկած է և այն, որ հայտնի հեռուստաբանավեճը ըստ էության Բայդենի «ճանապարհման արարողություն» էր, և ավելի շուտ՝ Բայդենի վարչակազմի քաղաքականության»:

Աղբյուրը` Հակոբ Բադալյան
968 | 0
Facebook