Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Փոսերը, քչանալու փոխարեն, մի բան էլ ավելացել են». Արթուր Չախոյան

14:48, երկուշաբթի, 08 հուլիսի, 2024 թ.
«Փոսերը, քչանալու փոխարեն, մի բան էլ ավելացել են». Արթուր Չախոյան

Բլոգեր Արթուր Չախոյանի ֆեյսբուքյան գրառումը․

«Անցած տարի տիգրան ավիՐյանը հանձնարարական էր տվել մեկ շաբաթվա ընթացքում նորոգել Երևանի բոլոր փոսերը, սակայն բոլոր «նորոգված փոսերը» մի քանի օրում քանդվեցին ու նշված մեկ շաբաթից էլ արդեն մեկ տարի է անցել, իսկ փոսերը քչանալու փոխարեն մի բան էլ ավելացել են։
     Երևանի քաղաքապետարանն այսօր հայտարարեց այս տարվա թվով երկրորդ փոսանորոգման աշխատանքների տենդերը, ևս մեկ փոսանորոգման աշխատանքներ էլ իրականացվել էին առանց տենդերի մեկ անձի կողմից գնումով, այսինքն այս տարի Երևանի քաղաքապետարանը իրականացնում է թվով երրորդ փոսանորոգման աշխատանքները։
     Ասեմ ավելին` բացի այս, ՀՀ կառավարությունը պատրաստվում է ևս 2.5 միլիարդ դրամ հատկացնել Երևանի ասֆալտապատման աշխատանքների համար։
     Կարճ ու կոնկրետ դուրս է գալիս այն, որ հարկատու ժողովրդի վճարած հարկերը միտումնավոր մսխվում են քաղաքապետարանի կողմից անորակ` կրկնակի ու անգամ եռակի անգամ արված ասֆալտապատման աշխատանքների վրա, իսկ ասֆալտը առաջին իսկ անձրևից հետո քանդվում է։
     Նիկոլ Փաշինյանի խոսույթի համաձայն տիգրան ավիՐյանն ինչքան ասֆալտ պետք է ուտի ու բորդյուր լիզի ու ժողովրդի հարկերը մսխի, որ Նիկոլ Փաշինյանի խոսք տված ասֆալտի դիետան իրագործի, քանի որ արդեն տարին կես է եղել, իսկ փոսերը քչանալու փոխարեն շատացել են»։

Աղբյուրը` Արթուր Չախոյան
1200 | 0
Facebook