Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Առավել հասանելի և անվտանգ ենք դարձնում հղիության արհեստական ընդհատումը»․ Ն․ Զեյնալյան

14:00, երկուշաբթի, 08 հուլիսի, 2024 թ.
«Առավել հասանելի և անվտանգ ենք դարձնում հղիության արհեստական ընդհատումը»․ Ն․ Զեյնալյան

ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում քննարկվում է «Մարդու վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծը․ «Առաջարկում ենք օրենքում առկա մի շարք հիմնական հասկացություններ համահունչ դարձնել նոր մոտեցումներին, ավելացնել նաև նոր հասկացություններ։ Նախագծով առավել հասանելի և անվտանգ ենք դարձնում հղիության արհեստական ընդհատումը։ Գործող օրենքով միայն հիվանդանոցային պայմաններում և գործիքային մեթոդներով էր թույլատրվում հղիության արհեստական ընդհատումը, սակայն ժամանակակից բժշկագիտությանը համահունչ արդեն կան դեղորայքներ, որոնց միջոցով իրականացվում են հղիության անվնաս ընդհատումներ։ Հնարավորություն է տրվելու մինչև 8 շաբաթական հղիության դեպքում իրականացնել հղիության արհեստական ընդհատում մանկաբարձագինեկոլոգիական լիցենզիա ունեցող բժշկական կազմակերպություններում՝ ինչպես ամբուլատոր, այնպես էլ հիվանդանոցային պայմաններում»,-հայտնել է հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը։

«Առավել հասանելի և անվտանգ ենք դարձնում հղիության արհեստական ընդհատումը»․ Ն․ Զեյնալյան
1693 | 0
Facebook