Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 22 հուլիսի, 2024 թ.

Իրադարձություններ

«Թող վարչապետն էլ լսի, քաղաքապետն էլ, ով ընտանիքիս անդորրը խախտի, մտնելու եմ իրա տուն»․ բնակիչ

12:24, երկուշաբթի, 08 հուլիսի, 2024 թ.
«Թող վարչապետն էլ լսի, քաղաքապետն էլ, ով ընտանիքիս անդորրը խախտի, մտնելու եմ իրա տուն»․ բնակիչ

Ազատության պողոտայում իրավիճակը շարունակում է լարված մնալ։ Երեք շենքերի բնակիչները բողոքում են՝ պահանջելով կասեցնել, ըստ իրենց, ապօրինի շինթույլտվությամբ և քաղաքաշինական նորմերի կոպիտ խախտումներով կառուցվող մասնավոր բժշկական կլինիկայի շինաշխատանքը։ «Էս աշխատանքներն այսպես թե այնպես դադարեցվելու են, թույլ չենք տալու, օր ու արև չեն ունենալու։ Մեր պահանջն այն է, որ սեփականատերը, քաղաքապետարանից որևէ մեկն արձագանքեն, գան այստեղ։ Փոխարենը ոստիկաններն են զոռբայությամբ բնակիչներին բերման ենթարկում։ Էս շինարարությունը միևնույնն է կանգնելու է, ես ասել եմ՝ իմ ընտանիքի անդորրը ով խախտի, մտնելու եմ իրա տուն, թող սեփականատերն էլ լսի, քաղաքապետն էլ լսի, վարչապետն էլ լսի, գալու եմ, մտնեմ սաղիդ տուն»,- ասել է բնակիչներից մեկը։

«Թող վարչապետն էլ լսի, քաղաքապետն էլ, ով ընտանիքիս անդորրը խախտի, մտնելու եմ իրա տուն»․ բնակիչ
10328 | 0
Facebook