Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Պետք է շպրտես փշալարից էն կողմ, ասես՝ գնացեք, տեսեք, թե ինչ լավ է ադրբեջանցիների հետ»․ Էդգար Ղազարյան

12:06, երկուշաբթի, 08 հուլիսի, 2024 թ.
«Պետք է շպրտես փշալարից էն կողմ, ասես՝ գնացեք, տեսեք, թե ինչ լավ է ադրբեջանցիների հետ»․ Էդգար Ղազարյան

«Արփին ու Լուլուն գոհ վերադարձել էին Կիրանցից, սրանք հայրենիք հանձնելուց արդեն սկսել են հաճույք ստանալ»,- «Հայելի» ակումբում ասուլիսի ժամանակ ասել է հասարակական, քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը՝ անդրադառնալով օրերս ՔՊ-ական պատգամավորների՝ Կիրանց կատարած այցին։ «Նիկոլ Փաշինյանն էլ տեսավ, որ սրանք գնացել, գոհ հետ են եկել, ասեց՝ ես էլ գնամ, իմ աչքով տեսնեմ, թե էնտեղ ինչ ցանցեր են տեղադրել, թե սահմանը որքան պաշտպանված է։ Պատկերացնո՞ւմ եք, բանակ չկա, մետաղական ցանց են քաշում ու համարում, որ երկիրը պաշտպանված է։ Որպեսզի Նիկոլը, Արփին ու Լուլուն զգան, թե ինչքան լավ ա ադրբեջանցիների հետ լինելը, պետք ա վերցնես, շպրտես փշալարից էն կողմ, ասես՝ գնացեք, տեսեք՝ ինչ լավ ա։ Վստահ եմ, որ սահմանի ամբողջ տարածքով չեն այդ փշալարերը, ընդամենը մի 50-100 մետր ցուցադրական ներկել են, ակնոցներով մի դերասան բերել, կանգնեցրել, նկարվել են»,- նշել է Ղազարյանը:

Էդգար Ղազարյանի ասուլիսը
2295 | 0
Facebook