Խնդրում ենք սպասել...

Համացանց

Ազատության պողոտայում լարված իրավիճակ է․ բնակիչները դեմ են բժշկական կենտրոնի կառուցմանը

11:24, երկուշաբթի, 08 հուլիսի, 2024 թ.
Ազատության պողոտայում լարված իրավիճակ է․ բնակիչները դեմ են բժշկական կենտրոնի կառուցմանը

Ազատության պողոտայում վաղ առավոտից լարված իրավիճակ է։ Բազմաբնակարան շենքերի բնակիչները բողոքի ակցիա են իրականացնում՝ պահանջելով կասեցնել շենքերի հարևանությամբ կառուցվող բժշկական կենտրոնի շինաշխատանքները․ «Կաթսայատան տեղն ուզում են 3-4 հարկանի բժշկական կենտրոն կառուցել, որի հետ կապված քաղաքաշինական լուրջ խախտումներ կան, շինթույլտվությունն ապօրինաբար է տրվել։ Դիմել ենք քաղաքապետարան, դատախազություն, ամեն տեղ։ Պահանջում ենք կասեցնել շինարարությունը մինչև փաստաթղթերի օրինականությունը համապատասխանեցվի»,- ասում են բնակիչները՝ հավելելով, որ թաղապետարանից ապօրինաբար իրենց անունից ստորագրված փաստաթուղթ է ուղարկվել քաղաքապետարան, թե իբր իրենք համաձայն են, որ շենքը կառուցվի։
     Նրանց խոսքով՝ վաղ առավոտից բակում մեծաթիվ ոստիկաններ են եկել, ովքեր քաղաքացիներից ոմանց բռնի ուժով բերման են ենթարկել։

Ազատության պողոտայում լարված իրավիճակ է․ բնակիչները դեմ են բժշկական կենտրոնի կառուցմանը
Ազատության պողոտայում լարված իրավիճակ է․ բնակիչները դեմ են բժշկական կենտրոնի կառուցմանը

2566 | 0
Facebook