Խնդրում ենք սպասել...

Հարցազրույցներ

«Աշխարհում լրջագույն փոփոխություններ են, իսկ մեզ մոտ հեծանիվ են վարում»․ Վարուժան Գեղամյան

12:18, երկուշաբթի, 08 հուլիսի, 2024 թ.
«Աշխարհում լրջագույն փոփոխություններ են, իսկ մեզ մոտ հեծանիվ են վարում»․ Վարուժան Գեղամյան

«Աշխարհում, այդ թվում՝ մեր տարածաշրջանում, տեղի են ունենում լրջագույն փոփոխություններ, բայց մեզ մոտ որոշ մարդկանց գլխավոր օրակարգը հեծանիվ վարելն է, ինչը համարվում է կարևոր ձեռքբերում»,- 168TV-ի եթերում ասել է թյուրքագետ Վարուժան Գեղամյանը:
     «Նախկինի պես անհոգ ապրել հնարավոր չի լինելու, մենք պետք է պատրաստվենք ամենավատ սցենարներին։ Բոլոր երկրները մտածում են սրա մասին, բացի Հայաստանից, որտեղ ամեն ինչ լավ է, որի գլխավոր խնդիրն ասֆալտն ու մանկապարտեզների վերանորոգումն է։
     Առաջիկա ամիսներին մեր տարածաշրջանում սպասվում են իրադարձություններ, որոնք կարող են դառնալ կայծքարեր գլոբալ փոփոխությունների համար։ Դրանցից մեկն աշնանը Վրաստանում կայանալիք խորհրդարանական ընտրություններն են։ Երկրորդը՝ Հայաստանում աշնանը նախատեսում են իրականացնել սահմանադրական փոփոխությունններ՝ ակնհայտորեն Ադրբեջանի և Թուրքիայի պահանջով։ Ադրբեջանը կակտիվացնի այսպես կոչված փախստականներին Հայաստանում տեղակայելու պահանջը՝ մշակութային ինքնավարության պնդմամբ, ինչն իր հետ կբերի մեծ ցնցումներ։
     Աստված մի արասցե, որ հաջողեն սահմանադրական փոփոխությունները, մենք «Արցախ» բառը չենք կարողանալու ասել, որովհետև դա օրենքով է արգելվելու՝ որպես ազգամիջյան թշնամանք հրահրող բառ․․․Այդ փոփոխություններով մեր ԶՈՒ-ն գուցե դառնա միայն պաշտպանական գերատեսչություն, իսկ դա նշանակելու է, որ եթե Ադրբեջանը հարվածի, դու չես կարողանալու պատասխան տալ»,- ասել է փորձագետը։
     Զրույցի մանրամասները՝ տեսանյութում:

«Աշխարհում լրջագույն փոփոխություններ են, իսկ մեզ մոտ հեծանիվ են վարում»․ Վարուժան Գեղամյան
1687 | 0
Facebook