«ԴՕԿ» կուսակցության հիմնադիր Վարդան Ղուկասյանը թելեգրամյան էջում տեսանյութ է հրապարակել՝ կից գրառմամբ. «Մահվան ելքով օրերս Երևանում շրջված թուրքական հնամաշ կռունկի տեսանյութը»:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Արշակունյաց պողոտա 9/2 հասցեում կառուցվող էլիտար շենքի բակում վերամբարձ կռունկը պոկվել-ընկել է, ինչի հետևանքով կռունկավարը տեղում մահացել է։