Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Ուկրաինայում հրադադարի կարելի է հասնել միայն մի դեպքում»․ Սի Ցզինփին

11:36, երկուշաբթի, 08 հուլիսի, 2024 թ.
«Ուկրաինայում հրադադարի կարելի է հասնել միայն մի դեպքում»․ Սի Ցզինփին

Միջազգային հանրությունը պետք է նպաստի և պայմաններ ստեղծի Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ուղիղ երկխոսության համար։ Այս մասին Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի հետ հանդիպման ժամանակ ասել է Չինաստանի նախագահ Սի Ցզինփինը։

Նա բարձր է գնահատել այդ ուղղությամբ Օրբանի ջանքերը։ Ցզինփինը նաև հայտնել է, որ Ուկրաինայում հրադադարի կարելի է հասնել միայն այն դեպքում, եթե բոլոր խոշոր երկրները դրական էներգիա ներդնեն։

Նա նաև նշել է, որ Ուկրաինայի հակամարտության կարգավորման հարցում Չինաստանի և Հունգարիայի դիրքորոշումները համընկնում են:

Իր հերթին, Օրբանը տեղեկացրել է Մոսկվա և Կիև կատարած այցերի մասին։

4133 | 0
Facebook