Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Պետք է իշխանական քարոզիչներին և իրենց արտաքին պատվիրատուներին հիասթափեցնել». Արա Պողոսյան

03:18, երկուշաբթի, 08 հուլիսի, 2024 թ.
«Պետք է իշխանական քարոզիչներին և իրենց արտաքին պատվիրատուներին հիասթափեցնել». Արա Պողոսյան

Քաղաքագետ Արա Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Տպավորություն է, որ իշխանական այս հիմնական քարոզչական լրատվամիջոցը գոհ է հայ-իրանական հարաբերությունների հնարավոր սառեցմամբ և Իրանի նորընտիր նախագահի ծագումը ակնհայտորեն մանիպուլատիվ բնորոշմամբ փորձում է դարձնել պատրվակ և անոնս է անում հայ-իրանական հարաբերությունների հնարավոր լարվածության ուղղությամբ։
     Թեպետ հոդվածի մեջ խոսվում է հպանցիկ այն մասին, որ երկրի արտաքին քաղաքականության վրա որոշիչ ազդեցություն ունի իսլամական հեղափոխության գերագույն գլխավոր Հոգևոր առաջնորդը և Հեղափոխության պահապանների կորպուսը, սակայն, հաշվի առնելով իշխանական քարոզչական ուղղության հիմնական սպառող սեգմենտի հանգամանքը, ակնհայտ է, որ միայն նյութի վերնագիրն է հայացքներ ձևավորելու, դրա վառ ապացույցը նյութի ներքո կատարվող կամ դեռ կատարվելիք մեկնաբանությունների բովանդակությունն է։
     Սակայն պետք է իշխանական քարոզիչներին և իրենց արտաքին պատվիրատուներին հիասթափեցնել` Իրանի Այսրկովկասյան քաղաքականությունը չի փոխվելու և նախագահ Ռայիսիի քաղաքական կուրսը շարունակվելու է։
     Իսկ հայ-իրանական հարաբերությունները ո'չ միայն խորանալու են, այլև ձևավորվելու է հայ-իրանա-հնդկական տարածաշրջանային տանդեմ»։

Աղբյուրը` Արա Պողոսյան
2404 | 0
Facebook