Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Բաքվում էլ գիտեն, որ ոչինչ հավերժական չէ». Արա Պողոսյան

23:24, կիրակի, 07 հուլիսի, 2024 թ.
«Բաքվում էլ գիտեն, որ ոչինչ հավերժական չէ». Արա Պողոսյան

Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է. «Ադրբեջանը 2020 թվականից հետո ձգտում է ԹՊԿ-ում (Թյուրքական պետությունների կազմակերպություն) լիդերության և գերիշխող դիրքի։ Բաքվի բռնապետը երեկ հայտարարել է 2 մլն դոլար հավելյալ ներդրման մասին` խոսելով կազմակերպության դերի և կշռի բարձրացման անհրաժեշտության մասին։ Ինչ որ իմաստով սա նաև մարտահրավեր է Թուրքիային, որը ձգտում է գլոբալ լիդերության կարգավիճակի հասնել, այդ նպատակով նաև Թյուրքական խորհուրդը նախաձեռնելով և գլոբալ նպատակներ ամրագրելով։

Բաքվի բռնապետը իր առջև ևս խնդիր է դրել` ռեգիոնալ լիդերության միջոցով մեկընդմիշտ լուծել Հայաստանի հարցը, Հայաստանը վերածելով կենսունակությունից զրկված ու ինքնաբավ կազմավորման։

Բաքվում էլ գիտեն, որ ոչինչ հավերժական չէ, ոչ հաղթանակը և ոչ էլ նույնիսկ պարտությունը, եթե, իհարկե, կա նպատակ։

Ուստի, Բաքուն փորձում է գնալ իր համար գուցե պրագմատիկ, բայց իրականում մեզ մոտիվացնող ճանապարհով»։

Աղբյուրը` Արա Պողոսյան
2330 | 0