Ճապոնիան և Կամբոջան համատեղ նախագիծ են սկսելու, որի շրջանակներում կօգնեն ականազերծում իրականացնել Ուկրաինայում և այլ երկրներում, որոնք դրա կարիքն ունեն, հայտարարել է Ճապոնիայի արտաքին գործերի նախարար Յոկո Կամիկավան Պնոմպեն կատարած այցի ժամանակ, հայտնում է Associated Press-ը։
Նրա խոսքով, այս նախաձեռնության շրջանակներում Կիևը կստանա մեծ ականազերծող մեքենա: Սարքավորումների փոխանցման վերաբերյալ փաստաթղթերը կստորագրվեն հաջորդ շաբաթ։ Իսկ օգոստոսին ուկրաինացիները կգան Կամբոջա՝ սովորելու, թե ինչպես օգտագործել այն։