Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Էրդողանը կոչ է անում Արևմուտքին` ճնշում գործադրել Իսրայելի վրա

18:36, կիրակի, 07 հուլիսի, 2024 թ.
Էրդողանը կոչ է անում Արևմուտքին` ճնշում գործադրել Իսրայելի վրա

Արևմտյան երկրները, հատկապես ԱՄՆ-ն, պետք է ճնշում գործադրեն Իսրայելի վրա Գազայի հատվածում խնդրի կարգավորման հարցում և հրաժարվեն նրան մատուցվող աջակցությունից։ Այս մասին Բեռլինից վերադառնալիս լրագրողներին հայտնել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ «Իսրայելն այլևս չպետք է շարունակի այս սպանությունն ու դաժանությունը Գազայում։ Հրամայական է, որ միջազգային հանրությունը, հատկապես արևմտյան երկրները, մեծացնեն ճնշումն Իսրայելի վրա։ Իսրայելն է, որ ոտնահարում է մարդու իրավունքներն ու միջազգային իրավունքը, իսկ այժմ նա սպառնում է Լիբանանին` հակամարտությունը տարածելով ողջ տարածաշրջանում։ Արևմտյան երկրները, հատկապես ԱՄՆ-ն, այս փուլում պետք է հրաժարվեն Իսրայելին աջակցելուց»,- ասել է Էրդողանը։
     Նրա խոսքով, Թուրքիան ի սկզբանե հանդես է գալիս պաղեստինա-իսրայելական հակամարտության խաղաղ կարգավորման օգտին, որը հիմնված է 1967 թվականի սահմանների վրա հիմնված երկու պետությունների լուծման վրա:
     Պատասխանելով Քաթարում ՀԱՄԱՍ շարժման և Իսրայելի ներկայացուցիչների միջև բանակցությունների մասին հարցին՝ Էրդողանն ասել է, որ լուրջ առաջընթաց է գրանցվել. «Դոհայում բանակցություններ են ընթանում Մոսադի ղեկավարի և ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչների միջև։ Բանակցությունների ընթացքում որոշ դրական քայլեր արվեցին՝ նախատեսելով մշտական ​​հրադադար... Բայց ամեն ինչ կախված է Նեթանյահուի դիրքորոշումից»։

1993 | 0
Facebook