Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Վարդավառից առաջ խնձորի պահք էին պահում և խնձոր ուտում միայն Վարդավառի օրը` բացելով պահքը». Վահե Քոթանյան

17:36, կիրակի, 07 հուլիսի, 2024 թ.
«Վարդավառից առաջ խնձորի պահք էին պահում և խնձոր ուտում միայն Վարդավառի օրը` բացելով պահքը». Վահե Քոթանյան

Ազգագրագետ Վահե Քոթանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Վարդավառ
     Խնձորն անմիջական կապ ունի սիրո հետ, քանի որ Վարդավառից առաջ խնձորի պահք էին պահում և խնձոր ուտում միայն Վարդավառի օրը` բացելով պահքը: Տղաները խորոված խնձոր էին նվիրում աղջիկներին` ի նշան սիրո խոստովանության: Նվիրված է այս տոնն Աստղիկ դիցուհուն` որպես սիրո և ջրի հովանավոր դիցուհի, որպես ծիսական տիկնիկ կիրառում էին Նուրի ծիսական անձրևաբեր տիկնիկը: Այդ օրը հյուսում էին ցորենից տարվա պահապան խաչբուռ` կենաց ծառի հիմքով և մեկ տարի պահելուց հետո խաչբուռի հասկերը փշրելով խառնում էին այդ տարվա ցանվող ցորենին արտի պտղաբեր ոգին պահպանելու համար: Հետագայում տոնին քրիստոնեական խորհրդաբանություն տրվեց և այն այժմ համարվում է Հիսուս Քրիստոսի «Պայծառակերպության» տոնը:
     Ազգային սեր ու սիրուն ծեսի նախահիմք
     Նյութը՝ ՍԵՄԱՅԻ
     Տեսահոլովակը՝ «Վարդավառ» ֆիլմ:
     Հեղինակ՝ Անդրանիկ Սարկավագ Մանուկյան:
     Ֆիլմում մասնակցել են Բարեշնորհ Անդրանիկ սարկավագ Մանուկյանի մանկական երեք խմբերը ՝ «Օշական», «Սասուն», «Անդրանիկ», «Այրուձի» խմբերը»:

1407 | 0
Facebook