Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 24 հուլիսի, 2024 թ.

Համացանց

«Եթե Փաշինյանն ընդուներ պատերազմը դադարեցնելու առաջարկները, այդքան զոհ չէինք ունենա». Ոսկան Սարգսյան

19:18, կիրակի, 07 հուլիսի, 2024 թ.
«Եթե Փաշինյանն ընդուներ պատերազմը դադարեցնելու առաջարկները, այդքան զոհ չէինք ունենա». Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հուլիսի 6-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը Աճարկուտ գյուղում խոնարհվել է 44-օրա պատերազմում զոհված աճարկուտցի Դավիթ Շահնազարյանի հուշարձանին։ 20 տարեկան Դավիթը 44-օրյա պատերազմի ընթացքում եղել է բոլոր թեժ կետերում, անձնուրաց մարտնչել թշնամու դեմ, մասնակցել Քարինտակի պաշտպանության համար մղվող մարտերին, հերոսաբար զոհվել Շուշիի մատույցներում, նոյեմբերի 7-ին՝ հրադադարից երկու օր առաջ։ Բարի, ընկերասեր Դավիթը 4 քույրերի միակ եղբայրն էր։ Եթե 44-օրյա պատերազմի ընթացքում Նիկոլ Փաշինյանը ընդուներ պատերազմը դադարեցնելու առաջարկները, այդքան զոհ չէինք ունենա։ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ եթե ընդուներ առանց պատերազմի տարածքները հանձնելու առաջարկը, նույն իրավիճակը կլիներ, սակայն առանց զոհերի»։

Աղբյուրը` Ոսկան Սարգսյան
3046 | 0
Facebook