Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 22 հուլիսի, 2024 թ.

Համացանց

«Իրանը և Հայաստանը երբեք ռազմավարական գործընկեր չեն լինելու»․ Վահրամ Աթանեսյան

16:48, կիրակի, 07 հուլիսի, 2024 թ.
«Իրանը և Հայաստանը երբեք ռազմավարական գործընկեր չեն լինելու»․ Վահրամ Աթանեսյան

Քաղաքական վերլուծաբան Վահրամ Աթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հայկական «միաբջիջ» մտածողության ևս մի դրսևորում. Իրանում քաղաքականություն Գերագույն հոգևոր առաջնորդն է որոշում, նոր նախագահի ընտրությամբ ոչինչ չի փոխվելու: Այո, նախագահի պաշտոնում Մասուդ Փեզեշքիանի ընտրությունը Գերագույն հոգևոր առաջնորդի և Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի բարձրագույն հրամանատարության որոշման արդյունք է: Իսկ դա արդեն ինքնին խորքային փոփոխության բաց դրսևորում է: Այնպես որ, նախ չպետք է ռեանիմացնել սին երազանքը. Իրանը և Հայաստանը երբեք ռազմավարական գործընկեր չեն լինելու: Երկրոդ՝ պարզապես հրամայական է՝ գործի դնել բոլոր ուղեղային կենտրոնները, եթե Երևանում այդպիսիք կան և փորձել հասկանալ, թե Իրանը գնում է Չինաստան-Պակիստան-Թուրքիա դաշի՞նք, թե՞ Ռուսաստանի հետ Չինաստանին համոզում է, որ Նոր մետաքսի ճանապարհի «հորիզոնականի» դիմաց Կովկասով պետք է անցնի Հնդկաստանի «ուղղահայա՞ցը»: Եւ էլ ո՞ւմ է ձեռնտու, որ Հնդկաստանը Պարսից ծոցից Հայաստանի տարածքով կապվի Սև ծովի վրացական նավահանգիստների հետ: Եւ պետք չէ անտեսել նաև Փեզեշքիանի էթնիկ ծագումը: Դրանով Թեհրանը Թավրիզի անջատողականության «գոլորշին բա՞ց է թողել»։ Թե՞ կա Իրանի պարսկա-թուրքական ինքնության ֆորմալացման ծրագիր: Ի վերջո, ինչպես ասում են՝ ,,«ախաթը պարկում չես թաքցնի». թուրքախոս բնակչությունն Իրանում ազգային փոքրամասնություն չէ, պետականակիր հանրություն է՝ հազարամյա ավանդույթներով եւ քաղաքական հիշողությամբ հանդերձ: Էդ «անտերը խոսելիս» գոնե հիմա մի քիչ լրջություն պահեք, հա՞: Թե չէ աշխարհում, Վանո Սիրադեղյանի ասած՝ «ով խիար կանչի, մենք աղը վերցրած վրա ենք վազելո՞ւ»»։

5270 | 0
Facebook