Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Ի՞նչ եղավ երկու տոննա հերոինի պատմությունը». Արթուր Սաքունց

17:48, կիրակի, 07 հուլիսի, 2024 թ.
«Ի՞նչ եղավ երկու տոննա հերոինի պատմությունը». Արթուր Սաքունց

Իրավապաշտպան Արթուր Սաքունցը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ի՞նչ եղավ երկու տոննա հերոինի պատմությունը, ո՞վ էր ուղարկողը, ո՞վ էր ընդունողը, ԱԱԾ-ն, ՊԵԿ-ը, ՀՀ գլխավոր դատախազությունը, ՀՀ վարչապետը դեռ որևէ պատասխան չունե՞ն տալու հանրությանը և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի միջազգային կազմակերպությանը:
     Հայաստանի Հանրապետությունում թմրամիջոցներից կախվածությունից տուժող քաղաքացիների իրավունքների պաշտպանության հարցը որևէ մեկին չի հետաքրքրո՞ւմ։
     Սա պետական մակարդակով մարդու կյանքի, արժանապատվության հանդեպ անգործության ցայտուն օրինակ է և պետության անվտանգության դեմ գլխավոր մարտահրավերներից առաջնայինը»։

Աղբյուրը` Արթուր Սաքունց
2294 | 0
Facebook