Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Թե դեպի ուր է շարժվում աշխարհը, պարզ կլինի տարբեր երկրների ընտրությունների արդյունքներով». Սարգիս Տեր-Եսայան

18:18, կիրակի, 07 հուլիսի, 2024 թ.
«Թե դեպի ուր է շարժվում աշխարհը, պարզ կլինի տարբեր երկրների ընտրությունների արդյունքներով». Սարգիս Տեր-Եսայան

«Իրավունքի և արժեքների գերակայություն» ՀԿ նախագահ Սարգիս Տեր-Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Աշխարհի տարբեր երկրներում ընտրություններ են, երեկ ավարտվեցին Իրանի նախագահական ընտրությունները, իսկ այսօր մեկնարկել է Ֆրանսիայի խորհրդարանի ստորին պալատի՝ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների երկրորդ՝ եզրափակիչ, փուլը։ Ըստ էության, այսօր կորոշվի․ արդյոք ծայրահեղ աջակողմյան «Ազգային միավորում» կուսակցությունը կդառնա Ազգային ժողովի առաջատար ուժ և Ժորդան Բարդելան կդառնա՞ վարչապետ։
     Հիշենք, որ ընտրությունների առաջին փուլում մասնակցությունը ռեկորդային էր և ընտրողների մասնակցությամբ գերազանցեց 66%-ը։
     Հիշենք նաև, որ ֆրանսիացիներն ընտրելու են 577 պատգամավորի, որոնք ֆրանսիացիների շահերը կներկայացնեն Խորհրդարանում։ Թե դեպի ո՞ւր է շարժվում աշխարհը՝ առավել պարզ կլինի տարբեր երկրների ընտրությունների արդյունքների վերլուծությամբ․․․»։

1399 | 0
Facebook