Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 22 հուլիսի, 2024 թ.

Համացանց

«Սրանից հնարավոր է լինելու ազատվել միայն փողոցով»․ Արամայիս Աղաբեկյան

13:18, կիրակի, 07 հուլիսի, 2024 թ.
«Սրանից հնարավոր է լինելու ազատվել միայն փողոցով»․ Արամայիս Աղաբեկյան

Արցախի Ազգային ժողովի պատգամավոր Արամայիս Աղաբեկյանի գրառումը․ «Նիկոլը մտադիր է «նախկինների դեմ պայքարի» անվան տակ փոխել սահմանադրությունը` կատարելով Ալիևի հիմնական պահանջը։
     Ալիևը պնդում է, որ ՀՀ սահմանադրության փոփոխությունը խաղության պայմանագրի ստորագրման պարտադիր և հիմնական պայմանն է։
     «Բոլորիս հայտնի հանգամանքների բերումով ՀՀ քաղաքացին այսօր չի համարում, որ Սահմանադրությունն իր ու իր հարևանի, իր ու իր համայնքի, իր ու իր պետության մյուս բնակիչների հետ ապրելու կանոնների մասին իր պատկերացումն ու պայմանավորվածությունն է արտահայտում: Քաղաքացին համարում է, որ իշխող վերնախավն է այդ տեքստը ստեղծել, հայտարարել դրա ընդունման մասին և, ըստ էության, ներդրել այն Հայաստանում»,- ՀՀ սահմանադրության օրը Ալիևին սիրալիր պատասխանում է Փաշինյանը։
     Կարծես` համար մեկ սուտասանը այս անգամ Ալիևի պահանջը կատարելու համար հրաժարվել է ժողովրդին պատերազմով վախեցնելուց և անցել է նախկինների դեմ պայքարի հին ու բարի մարտավարությանը։
     Պատերազմով վախեցնելը երևի պահում է հաջորդ զիջումների համար «Մեծն» վարչապետը։
     Հ.Գ. Սրանից հնարավոր է լինելու ազատվել միայն փողոցով, կազմակերպված և մինչև վերջ գնալու պատրաստ կուռ քաղաքական թիմով և ժողովրդին ճշմարտությունն ասելով։
     «Արժանապատիվ խաղաղության» «միակողմանի զիջումները երկկողմանիով» փոխարինելու մասին հիշատակումները, տարբեր ուժերից ծաղկեփնջերը չեն աշխատել ու չեն աշխատելու»։

2347 | 1
Facebook