Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Կրակոցներ` Երևանի կենտրոնում

00:54, կիրակի, 07 հուլիսի, 2024 թ.
Կրակոցներ` Երևանի կենտրոնում

Հուլիսի 6-ին, ժամը 22:30-ի սահմաններում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Քաջազնունի փողոցում գործող «Նաչո Հոթել Երևանի»-ի դիմաց կրակոցներ են հնչել:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարեկներն ու ոստիկանները դեպքի վայրում հայտնաբերել են 2 պարկուճ:

Պարզում են նաև՝ արդյոք միջադեպի ու կրակոցների հետևանքով տուժած կամ տուժածներ կան, թե ոչ:

Ոստիկաններն արդեն օպերատիվ տեղեկություններ ունեն, թե ենթադրյալ կրակոցներ արձակողն ինչ մակնիշի ավտոմեքենայի միջից է կրակոցներ արձակել:

12173 | 0
Facebook