Խնդրում ենք սպասել...

Համացանց

««30 տարի ի՜նչ էին արել» թեզի հեղինակներին». Լիլիթ Բարսեղյան

03:00, կիրակի, 07 հուլիսի, 2024 թ.
««30 տարի ի՜նչ էին արել» թեզի հեղինակներին». Լիլիթ Բարսեղյան

Լրագրող, սցենարիստ Լիլիթ Բարսեղյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. ««30 տարի ի՜նչ էին արել» թեզի հեղինակներ․․․․ 30 տարի սենց ինֆո չէինք կարդացել։
     Օկուպացված Արցախ են բերվել 8 հազար ադրբեջանցիներ
     Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախի շրջաններում բնակեցվել են 8 հազար ադրբեջանցիներ։ Ադրբեջանական ԶԼՄ-ների փոխանցմամբ, նման տվյալ է հրապարակել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
     Նա Շուշիում անցկացվող թյուրքական պետությունների կազմակերպության ոչ պաշտոնական գագաթնաժողովի մասնակիցներին հայտնել է, որ ադրբեջանցիները բնակեցվել են Քաշաթաղում, Վարանդայում, Շուշիում, ևս չորս գյուղերում։
     Մինչև տարեվերջ նախատեսում են Արցախ տեղափոխել 20 հազար ադրբեջանցու»։

7081 | 0
Facebook