Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Ես այն տղան եմ, ով կանգնեցրեց Պուտինին». Բայդենը հրաժարվել է դուրս գալ նախագահական մրցապայքարից

23:30, շաբաթ, 06 հուլիսի, 2024 թ.
«Ես այն տղան եմ, ով կանգնեցրեց Պուտինին». Բայդենը հրաժարվել է դուրս գալ նախագահական մրցապայքարից

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Դոնալդ Թրամփի հետ «աղետալի» բանավեճից հետո իր առաջին հարցազրույցում ասել է, որ մտադիր է շարունակել մասնակցել նախընտրական մրցավազքին և չի ենթարկվի հատուկ բժշկական հետազոտություն՝ ընտրողներին ապացուցելու իր կարողությունը՝ պետության ղեկավարի պաշտոնում ևս չորս տարի ծառայելու համար։

Բայդենը խոստովանել է, որ Թրամփի հետ բանավեճի ժամանակ թույլ է երևացել՝ երեք անգամ կրկնելով, որ նախորդ գիշեր պարզապես «լավ չէր քնել»: Բայց չնայած բազմաթիվ կոչերին, նա հրաժարվել է լքել նախագահական մրցավազքը՝ ասելով, որ դա կանի միայն այն դեպքում, եթե Աստված ինքը իջնի և խնդրի դա անել։ Բայդենը նաև ասել է, որ չի հավատում պաշտոնական հարցումներին, որոնց համաձայն իր աջակցության մակարդակը նվազել է մինչև 36%:

Թվարկելով իր հաջողությունները` որպես նախագահ, Բայդենը, մասնավորապես, պարծեցել է տնտեսական աճով և արտաքին քաղաքականության ձեռքբերումներով.

«Ես այն տղան եմ, ով միավորել է ՆԱՏՕ-ն. ոչ ոք չէր մտածում, որ ես կարող եմ ընդլայնել այն: Ես այն տղան եմ, ով կանգնեցրեց Պուտինին. Ոչ ոք չէր մտածում, որ դա կարող է տեղի ունենալ: Ես այն տղան եմ, ով մշակել է Հարավային Խաղաղօվկիանոսյան նախաձեռնությունը AUKUS-ի հետ: «Ես այն տղան եմ, ով միավորել է 50 երկրներ՝ ոչ միայն Եվրոպայում, այլև դրանից դուրս՝ Ուկրաինային օգնելու համար»,- ասել է Բայդենը։

6509 | 0
Facebook