Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 24 հուլիսի, 2024 թ.

Իրադարձություններ

Անհատ ձեռներեցն ինքնասպանություն է գործել Ամասիայում

23:18, շաբաթ, 06 հուլիսի, 2024 թ.
Անհատ ձեռներեցն ինքնասպանություն է գործել Ամասիայում

Այսօր՝ հուլիսի 6-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 12:25-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Շիրակի մարզային վարչությունում և ոստիկանության Ամասիայի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Ամասիա համայնքի տներից մեկում քաղաքացին ինքնասպանություն է գործել՝ կախվելու միջոցով: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տեղում ոստիկաններն ու պարեկները պարզել են, որ նշված տանը գազի խողովակից պարանի միջոցով ինքնասպանություն է գործել Շիրակի մարզի բնակիչ 41-ամյա Տարոն Հ-ն:

Աղբյուրի տեղեկություններով՝ մահացածն անհատ ձեռներեց էր, իսկ նրան կախված վիճակում հայտնաբերել է եղբայրը:

3214 | 0
Facebook