Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Սրբազան պայքար»-ը հայտարարություն է տարածել

22:48, շաբաթ, 06 հուլիսի, 2024 թ.
«Սրբազան պայքար»-ը հայտարարություն է տարածել

«Սրբազան պայքար»-ի թելեգրամ-ալիքը գրում է. «Սիրելի հայրենակիցներ, մայիսի վերջին մի քանի անգամ տեղեկացրել ենք, որ մեր թելեգրամ-ալիքը հարձակման տակ է։ Մի քանի ժամվա ընթացքում չարագործներն ավելի քան 20 հազար կեղծ օգտահաշիվ են լցրել ալիք՝ հավանաբար հուսալով, որ այդկերպ կարող են խնդիրներ առաջացնել մեզ համար։ Վերջին օրերին մեր ալիքի հետևորդների թվի «անկումը», որն այդքան մտահոգություններ է առաջացրել ընթերցողների շրջանում, պայմանավորված է ալիքն այդ ֆեյքերից մաքրելու` մեր քայլերով։

Սիրելիներ, մեզ կեղծ թվեր պետք չեն։ Կեղծ հետևորդներ՝ առավել ևս։ Մենք գտել ենք ալիքը ֆեյքերից ազատելու ձևը (շնորհակալություն TGStat-ին) և զբաղվում ենք այդ գործով։ Այնպես որ, հետևորդների քանակի «նվազումը» մեր իսկ ձեռքի գործն է։ Անհոգ եղեք։

Շնորհակալ ենք բոլոր մտահոգությունների համար։ Տեղեկատվական դաշտում Շարժման դիրքերն ուժեղացնելու համար անհրաժեշտ է, որպեսզի մեր ալիքը հնարավորինս շատ իրական հետևորդներ ունենա։ Ուստի հորդորում ենք, որպեսզի սոցիալական ցանցերի ձեր էջերով հրավիրեք մարդկանց միանան «Սրբազան պայքար» ալիքին։ Ահա հղումը»։

2987 | 0
Facebook