Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 22 հուլիսի, 2024 թ.

Իրադարձություններ

Դանակահարություն` Նոր Հաճնում

21:54, շաբաթ, 06 հուլիսի, 2024 թ.
Դանակահարություն` Նոր Հաճնում

Հուլիսի 6-ին, դանակահարություն է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 17:30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Կոտայքի մարզային վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Նոր Հաճն քաղաքի Չարենցի փողոցի շենքերից մեկի բնակարանում դանակահարություն է տեղի ունեցել, հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը:
     Ոստիկաններն ու պարեկները նշված շենքի 4-րդ հարկի բնակարաններից մեկում հայտնաբերել են արնանման հետքեր և դանակ, որի վրա առկա են եղել արնանման հետքեր:

Ոստիկնաններն ու պարեկները տեղում պարզել են, որ քաղաքացին նշված հասցեից է տեղափոխվել հիվանդանոց և նա Նոր Հաճնի բնակիչ 64-ամյա Վահան Հ.-ն է:
     Ոստիկաններն ու պարեկները տաք հետքերով Նոր Հաճն քաղաքի վարչական տարածքում օպերատիվ տվյալներով հայտնաբերել են կասկածյալին, նա Նոր Հաճնի բնակիչ 31-ամյա Հարություն Դ.-ն է, ով հաշվառված է «ԱրՄեդ» հոգեբուժական և նարկոլոգիական ռեգիստրում:

2102 | 0
Facebook