Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ղրղզստանում ցուցադրել են հեղաշրջման փորձի մասնակիցների զինանոցը

21:18, շաբաթ, 06 հուլիսի, 2024 թ.
Ղրղզստանում ցուցադրել են հեղաշրջման փորձի մասնակիցների զինանոցը

Ղրղզստանում հեղաշրջում նախապատրաստողներից առգրավել են տասնյակ զենքեր և 255 հազար փամփուշտ։ Այս մասին հայտնել են հանրապետության ազգային անվտանգության պետական ​​կոմիտեի մամուլի ծառայությունից։

Բացի այդ, անվտանգության ուժերը ձերբակալվածներից հայտնաբերել են ոստիկանական համազգեստի 200 հավաքածու, 38 զրահաբաճկոն, 2 անօդաչու թռչող սարք, ինքնաշեն պայթուցիկ նյութեր և ծայրահեղական գրականություն։ Հայտնաբերվել են նաև որոշ քաղաքացիների փաստաթղթեր, այդ թվում՝ Ղրղզստանի խորհրդարանի անդամ Մառլեն Մամատալիևի զինվորական վկայականը։ Ինքը՝ խորհրդարանականը, հայտարարել է, որ իր փաստաթղթերը սեյֆից գողացել են 2020 թվականի հոկտեմբերի իրադարձությունների ժամանակ։ Նախաքննությունը շարունակվում է։.

Հիշեցնենք, որ ավելի վաղ Ղրղզստանում չեզոքացվել էր մի խումբ, որը ծրագրել էր զավթել երկրում իշխանությունը։ Նշվում է, որ ձերբակալվածների մեջ կան «հանցավորության գաղափարի կողմնակիցներ, ինչպես նաև կրոնական մոլեռանդներ»։

Ղրղզստանում ցուցադրել են հեղաշրջման փորձի մասնակիցների զինանոցը
3497 | 0
Facebook