Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 24 հուլիսի, 2024 թ.

Միջազգային

Ուկրաինան Լեհաստանին և Լիտվային խնդրում է փակել երկինքը

20:48, շաբաթ, 06 հուլիսի, 2024 թ.
Ուկրաինան Լեհաստանին և Լիտվային խնդրում է փակել երկինքը

Գերագույն ռադայի փոխխոսնակ Ելենա Կոնդրատյուկը դիմել է Լեհաստանի Սենատի մարշալ Մալգորզատա Կիդավա-Բլոնսկային՝ խնդրելով դիտարկել Ուկրաինայի արևմտյան շրջանները ռուսական հրթիռներից պաշտպանելու հնարավորությունը։
     Հանդիպումը, որին մասնակցել է նաև Լիտվայի Սեյմի նախագահ Վիկտորյա Կմիլիտե-Նիլսենը, տեղի է ունեցել Վիլնյուսում՝ Լիտվայի պետականության օրվա կապակցությամբ։

«Այսօր մենք խոսեցինք Ուկրաինայի հումանիտար պաշտպանության մասին, ես առաջին հերթին նկատի ունեմ ուկրաինացիների կյանքի իրավունքի պաշտպանությունը Հիմա էլ, ինչպես երկուսուկես տարի առաջ, Ուկրաինան աղաչում է. «Տվեք ինձ ապրելու հնարավորություն»:

Փոխխոսնակը նշել է, որ լայնամասշտաբ ներխուժման սկզբից ռուսները ոչնչացրել կամ զգալիորեն վնասել են էներգետիկ օբյեկտների 70 տոկոսը և 250 հազար բնակելի շենքեր։

«Բացի այդ, ես խնդրեցի Լիտվայի Սեյմի նախագահ Վիկտորյա Կմիլիտե-Նիլսենին այս խնդրանքը հնչեցնել ՆԱՏՕ-ի խոսնակների գագաթնաժողովում, որը տեղի կունենա Վաշինգթոնում երկուշաբթի օրը՝ ՆԱՏՕ-ի հոբելյանական գագաթնաժողովի նախօրեին»,- ասել է Կոնդրատյուկը։

Լեհաստանի և Լիտվայի ներկայացուցիչները խոստացել են անել հնարավորը Ուկրաինայի երկնքի պաշտպանության հարցը լուծելու համար։

«Եթե ՆԱՏՕ-ն պատրաստ չէ ընդունել Ուկրաինային իր շարքերը պատերազմի պայմաններում, մենք պետք է պահանջենք դաշինքի երկրներից բավականաչափ ռեսուրսներ՝ թշնամուն զսպելու և հաղթելու համար և ապահովելու ուկրաինացիների կյանքի իրավունքը»,- ասել է Ուկրաինայի Գերագույն Ռադայի փոխնախագահ Ելենա Կոնդրատյուկը:

2416 | 0
Facebook