Տալլինն Ուկրաինային է փոխանցել France Mistral ընկերության հակաօդային պաշտպանության համակարգ և փոքր հեռահարության հրթիռներ, հայտնում է Էստոնիայի պաշտպանության նախարարությունը։
«Հաստատված: SAM համակարգերը և Էստոնիայի կողմից տրամադրված «Միստրալ» փոքր հեռահարության հրթիռները մատակարարվել են Ուկրաինային։ Շարունակենք աջակցել ազատամարտիկներին. միասին մենք կարող ենք կանգնեցնել ռուսական ագրեսիան»,- ասվում է Էստոնիայի պաշտպանության նախարարության` X սոցիալական ցանցի պաշտոնական օգտահաշվում։