Խնդրում ենք սպասել...

Հարցազրույցներ

«ԵՄ-ին անդամակցության հարցն ակնհայտ ֆեյք հարց է». Արմեն Աշոտյան

18:24, շաբաթ, 06 հուլիսի, 2024 թ.
«ԵՄ-ին անդամակցության հարցն ակնհայտ ֆեյք հարց է». Արմեն Աշոտյան

«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում անազատության մեջ գտնվող` ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը շարունակում է քաղաքացիներից իրենց հուզող խնդիրների վերաբերյալ հարցեր ստանալ, որոնց պատասխանները հրապարակում է «Առավոտ»-ը:

Կարեն Եղիազարյանը հարցրել է. «Նիկոլը հայտարարեց, որ սահմանադրական հանրաքվեն ԵՄ մտնելու համար չի անցկացվի, ինչպե՞ս կմեկնաբանեք»։

Արմեն Աշոտյանը պատասխանել է. «Կրկնեմ, այդ հարցը բովանդակությամբ դատարկ է, հեռանկար չունի, սակայն անգամ Նիկոլի հայտարարությունից հետո կշարունակվի օգտագործվել ռեժիմի կողմից համ քարոզչական մեդիափուչիկ փչելու համար, համ էլ հարկ եղած դեպքում տվյալ պատրվակով ՀՀ Սահմանադրության փոփոխության համար։ ԵՄ-ին անդամակցության հարցը դասական լոգիկայով նույնիսկ ակնհայտ ֆեյք հարց է։ Տեսեք ԵՄ- Հայաստան դիրքորոշումների տարբերակներն ընդամենը 4-ն են՝ 1․ ԵՄ-ն ուզում է, Հայաստանը պատրաստ է, 2․ ԵՄ-ն ուզում է, Հայաստանը պատրաստ չէ, 3․ ԵՄ-ն չի ուզում, Հայաստանը պատրաստ է, և 4․ ԵՄ-ն չի ուզում, Հայաստանն էլ պատրաստ չէ։ Հիմա ինքնուրույն ընտրեք այս 4 տարբերակներից այն, որը համապատասխանում է մեր իրավիճակին․․․ Անշուշտ, դա չորրորդ տարբերակն է՝ այստեղից բխող բոլոր հետևանքներով»:

911 | 0
Facebook