Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Իրանի նորընտիր նախագահին

17:18, շաբաթ, 06 հուլիսի, 2024 թ.
Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Իրանի նորընտիր նախագահին

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Մասուդ Փեզեշքիանին Իրանի Իսլամական Հանրապետության նախագահական ընտրություններում հաղթանակի կապակցությամբ:

«Վստահ եմ, որ Ձեր հարուստ փորձառությունն ու գիտելիքները կծառայեցնեք երկրի հետագա առաջընթացին և բարգավաճմանը:

Հայաստանը կարևորում է Իրանի հետ փոխադարձ հարգանքի և վստահության վրա հիմնված դարավոր բարեկամական կապերի հետևողական ամրապնդումն ու խորացումը: Ուրախ եմ արձանագրել, որ այսօր էլ Հայաստան-Իրան հարաբերությունները դինամիկ զարգացում են ապրում:

Համոզված եմ, որ Ձեր պաշտոնավարման ընթացքում Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջև համագործակցությունը կշարունակի ընդլայնվել՝ ի նպաստ մեր եղբայրական ժողովուրդների բարօրության և տարածաշրջանում խաղաղության ու կայունության հաստատման:

Մաղթում եմ Ձեզ ամենայն բարիք և արգասաբեր գործունեություն այդ պատասխանատու առաքելության ճանապարհին»,- ասվում է նախագահ Վահագն Խաչատուրյանի ուղերձում:

1392 | 0
Facebook