Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Այդ օրը երկրում հեղաշրջման փորձ է եղել, որը կասեցվել է»․ Էդմոն Մարուքյան

13:54, շաբաթ, 06 հուլիսի, 2024 թ.
«Այդ օրը երկրում հեղաշրջման փորձ է եղել, որը կասեցվել է»․ Էդմոն Մարուքյան

Հատուկ հանձնարարություններով նախկին դեսպան, ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը, ով յութուբյան եթերը վերնագրել է «Ի՞նչ է կատարվել նոյեմբերի 9-ի գիշերը», հայտնել է, որ այդ օրը երկրում հեղաշրջման փորձ է եղել, որը կասեցվել է։ «Շատերն ասում էին՝ իզուր կանգնեցվեց պատերազմը, Ադրբեջանի բանակը հոգնած էր, մենք կարող էինք հետ գնալ, գրավել, կներեք, բայց դա մի քիչ ֆանտազիայի բնագավառից է․․․ Նոյեմբերի 9-ի փաստաթղթի բանակցությունների մասին բավականին մարդիկ տեղյակ են եղել, էդ ուժերը սպասել են, որ հենց ստորագրվի, սկսվի հեղաշրջման գործընթաց, որը կասեցվում է, անկում է ապրում՝ մի քանի հանգամանքներից ելնելով․ բունտի խմբերը չեն կարողանում հայտնաբերել Փաշինյանին, չեն կարողանում ստանալ խորհրդարանական ուժերի աջակցությունը։ Մենք գնում ենք խորհրդարան, տեր ենք կանգնում խորհրդարանին, թույլ չենք տալիս գրավումը, ժողովրդին դուրս ենք բերում»,- նշել է Մարուքյանը։

«Այդ օրը երկրում հեղաշրջման փորձ է եղել, որը կասեցվել է»․ Էդմոն Մարուքյան
4934 | 1
Facebook