Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 22 հուլիսի, 2024 թ.

Համացանց

«Ալիևն օգտագործում է Հայաստանի վայ բնապահպաներին». Դերենիկ Մալխասյան

00:48, կիրակի, 07 հուլիսի, 2024 թ.
«Ալիևն օգտագործում է Հայաստանի վայ բնապահպաներին». Դերենիկ Մալխասյան

Քաղաքական մեկնաբան Դերենիկ Մալխասյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Այն, որ Ալիևը հատուկ խփում է Հայաստանի հանքարդյունաբերությանը,` նորություն չէ, բայց որ դա անում է Հայաստանում տարիներով բուծված բնապահպան կոչվողների միջոցով, կարծում եմ, շատերի համար նորություն է:
     Բնապահպան ներկայացողներից մի քանիսը օրերս մամուլի ասուլիս են տալիս ու հայտարարում են, թե հայ բնապահպանների նյութերի հիման վրա Ալիևը հայց է ներկայացրել Հայաստանի հանքարդյունաբերական ընկերությունների դեմ: Այսինքն, սրանք խոստովանում են, որ տարիներով հանքարդյունաբերության մասին իրենց պատմած հեքիաթներն Ալիևը օգտագործում է միջազգային ատյաններում Հայաստանի տնտեսական ողնաշարտ կոտրելու համար:
     Հետո դժգոհում են, թե Հայաստանը հայց չի ներկայացրել Ադրբեջանի հանքարդյունաբերական ընկերությունների դեմ: Հայաստանը չի ներկայացրել նաև այն պատճառով, որ Ալիևը թույլ չի տվել, որ Ադրբեջանում բուծվեն երկրի տնտեսական շահերի դեմ աշխատող, այպես կոչված, բնապահպաններ: Թույլ չի տվել, որ տարիներով հեքիաթներ պատմեն հանքերի պատճառով ծնված 7 գլխանի երեխաների մասին, թույլ չի տվել, որ եթերներով զառանցեն պղինձը մեղրով փոխարինելու մասին, թույլ չի տվել, որ տրակտորների տակ պառկելով հանքերը փակելու կոչեր անեն:
     Բնականաբար, Ալիևը թքած ունի բնապահպանության վրա, նա մի խնդիր է լուծում՝ Հայաստանի հանքարդյունաբերությունը պարալիզացնելով՝ կոտրել Հայաստանի տնտեսական ողնաշարը: Այս գործում օգտագործում է Հայաստանի վայ բնապահպաներին, որոնք ինչպես երևում է, հեչ դեմ էլ չեն ադրբեջանական շահերի համար օգտագործվելուց: Հայաստանի վայ բնապահպանները հանքերը ներկայացնում են չարիք, աղետի բուն, որոնցից պետք է ազատվել: Ալիևի և բնապահպան կոչվողների նպատակների ինչպիսի կասկածելի համընկնում»։

2025 | 0
Facebook